Վճարում և ծառայության մատուցում
1. Ինչ եք գնում
SK e-Հաշիվ առցանց ծառայության բաժանորդագրություն (թվային ծառայություն)։ Ֆիզիկական ապրանք չի առաքվում։ Փաթեթը որոշում է, թե քանի կազմակերպություն (ՀՎՀՀ) կարող եք վարել ծառայությունում։
2. Գներ
Գները ՀՀ դրամով են։ Գինը վճարվում է կանխավճարով՝ ընտրված ամբողջ ժամկետի համար։ Ավելի երկար ժամկետի զեղչը, եթե կա, նշված է աղյուսակում։
3. Ինչպես վճարել
Քարտով. «Բաժանորդագրություն» բաժնում ընտրեք փաթեթը և ժամկետը, ապա սեղմեք «Վճարել քարտով»։ Վճարումը կատարվում է բանկի պաշտպանված էջում (3-D Secure)։ Ընդունվում են VISA, Mastercard և ArCa քարտերը։ Քարտի տվյալները մուտքագրվում են միայն բանկի էջում և մեզ չեն փոխանցվում ու չեն պահվում։
Բանկային փոխանցումով. Ծրագիրը ստեղծում է վճարման հաշիվ՝ մեր բանկային տվյալներով և վճարման նպատակով։ Վճարեք ձեր բանկից՝ նշելով հաշվի համարը։
4. Ծառայության մատուցում (ակտիվացում)
Ծառայությունը մատուցվում է առցանց՝ www.skehashiv.am կայքում և հեռախոսի հավելվածում։
- Քարտով վճարելիս փաթեթն ակտիվանում է անմիջապես՝ վճարման հաստատումից հետո։
- Բանկային փոխանցման դեպքում՝ գումարը մեր հաշվին մուտք լինելուց հետո, սովորաբար 1 աշխատանքային օրվա ընթացքում։
- Վճարումից հետո ստանում եք ՊԵԿ էլեկտրոնային հաշիվ-ապրանքագիր։
Ժամկետն սկսվում է ակտիվացման օրվանից (երկարացնելիս՝ նախորդ ժամկետի ավարտից)։ Ավարտից 3 օր առաջ ծրագրում կտեսնեք հիշեցում։ Ավտոմատ կրկնվող գանձում չկա։
5. Չեղարկում և գումարի վերադարձ
Չեղարկման և գումարի վերադարձի պայմանները սահմանված են Վերադարձի և չեղարկման քաղաքականությունում։
6. Վաճառողը
ՀՎՀՀ
Հասցե՝
Հեռ.՝
Էլ. փոստ՝